Հայտարարությունների քանակը`
316
|
Մայիսի 3-ին Ամասիա համայնքում կանցկացվի շաբաթօրյակ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
30/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
04/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ամասիա համայնքի հարգելի բնակիչներ..
Տեղեկացնում ենք,որ մայիսի 3-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Ամասիայի համայնքապետարանը համայնքի բնակիչներին,պետական ու մասնավոր կառույցների աշխատակիցներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ շաբաթօրյակին և ներգրավվել մաքուր և խնամված բնակավայր ունենալու գործում:
Շաբաթօրյակի ընթացքում Ամասիա համայնքի բոլոր բնակավայրերում, պատմամշակութային վայրերում և հուշարձանների տարածքներում,զբոսայգիներում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ:
Միացեք համապետական շաբաթօրյակին՝ մայիսի 3-ին,ժամը 11-00-ից և Ամասիայի համայնքապետարանի ու ենթակա ՀՈԱԿ-ների աշխատակիցների հետ միասին մաքրենք մեր շրջակայքը աղբից ու տարատեսակ մնացուկներից ,ունենանք մաքուր ,բարեկարգ ու գեղեցիկ համայնք:
|
| | |
|
|
|
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու մրցույթներ անցկացնելու մասին
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
29/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացնել մրցույթներ
Մրցույթներն անցկացվելու են 2025 թվականի հունիսի 3-ին,Ժամը՝ 11:00-ին
Վայրը՝ ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիայի համայնքային գրադրան ՀՈԱԿ-ում
Դիմումների և փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի մայիսի 20-ը ներառյալ
Փաստաթղթերը ներկայացնելու, պաշտոնի անձնագիրը, թեստավորման փուլի հարցաշարերը, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարան (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 26-րդ փողոց, շենք 19, հեռ. 0246 2 25 92) կամ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻՀ վարչություն (հասցեն՝ ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16, 1-ին հարկ, հեռ. 0312 4-90-00*117) Փաստաթղթերի ընդունումը՝ ամեն օր, ժամը 09:00 – 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Վեբ կայք` https://amasia.am
Էլ. փոստ` service.amasia@gmail.com
Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմ
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄԱՍԻԱՅԻ «ՆԱՆԵ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
29/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարան:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիայի «Նանե մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվում է մրցույթ:
Գործառույթներն են՝ իրականացնում է կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը՝ այդ թվում՝ կազմակերպում է յուրաքանչյուր սանի կրթությունը նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու միջոցով, ապահովում է հաստատությունում ընդգրկված սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու և դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալները, հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացման ձևավորումը, աշխատանքային տարրական կարողությունների և հմտությունների ծանոթացումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը: ԻրականացնումէՀՀ օրենքներով, այլ իրավական ակտերով և կազմակերպության կանոնադրությամբսահմանվածայլլիազորություններ:
Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը 191 268 (հարյուր իննսունմեկ հազար երկու հազար վաթսունութ) ՀՀ դրամ է։
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1)բարձրագույն կրթություն,
2)վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային ծառայության ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր): 3)իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1)տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
2)ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
3)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
4)աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ,
5)ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
6)առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը,ով`
1)դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2)տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
3)օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն,
4)դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
5)զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել,
6)ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են,
7)65 տարին լրացած քաղաքացիները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը
1)դիմում,
2)մեկ լուսանկար` 3x4 չափսի,
3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
4)ինքնակենսագրություն,
5)անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև
զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,
6)տեղեկանք` մշտական բնակության վայրից. Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերի պատճենները` բնօրինակի հետ միասին, ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անցկացվում է մեկ փուլով՝
1 .հարցազրույց:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով, կամ անձը հաստատող փաստաթղթով: Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-18:00-ն,բացիշաբաթևկիրակիօրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝22.05.2025թ․ ներառյալ:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմ (ՀՀ Շիրակի մարզ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա, 26-րդ փողոց, 19շենք): Մրցույթը տեղի կունենա՝ 05.06.2025թ.-ին ժամը 11:00-ին. հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ամասիա համայնք, Ամասիայի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճ Հեռ.`(0246) 2 25 92
Վեբ կայք` https://amasia.am
Էլ. փոստ` service.amasia@gmail.com
Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմ
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄԱՍԻԱՅԻ «ՍՈՑԻԱԼ- ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
29/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
22/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարան:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիայի «Սոցիալ-կրթական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվում է մրցույթ:
Գործառույթներն են՝ իրականացնում է կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը՝ այդ թվում՝ նպաստում է համայնքի մինչև 18 տարեկան երեխաների առողջ և ապահով զարգացմանը, ինչպես նաև համայնքի առավել խոցելի բնակիչների բարեկեցությանը՝ իրավունքները պաշտպանելու, ընտանիքներն ուժեղացնելու, համայնքային ռեսուրսները համախմբելու միջոցով։ԻրականացնումէՀՀ օրենքներով, այլ իրավական ակտերով և կազմակերպության կանոնադրությամբսահմանվածայլլիազորություններ:
Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը 180000 (հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ է։
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն(բակալավր, դիպլոմավորմած մասնագետ, մագիստրոս).
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
3) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1)տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
2)ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
3)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
4)աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ,
5)ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
6)առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը,ով`
1)դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2)տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
3)օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն,
4)դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
5)զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել,
6)ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են,
7)65 տարին լրացած քաղաքացիները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը
1)դիմում,
2)մեկ լուսանկար` 3x4 չափսի,
3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
4)ինքնակենսագրություն,
5)անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև
զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,
6)տեղեկանք` մշտական բնակության վայրից. Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերի պատճենները` բնօրինակի հետ միասին, ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթնանցկացվումէերկուփուլով՝
1) թեստավորում
2) հարցազրույց:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով, կամ անձը հաստատող փաստաթղթով: Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-18:00-ն,բացիշաբաթևկիրակիօրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝22.05.2025թ․ ներառյալ:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմ (ՀՀ Շիրակի մարզ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա, 26-րդ փողոց, 19շենք): Մրցույթը տեղի կունենա՝ 05.06.2025թ.-ին ժամը 14:00-ին. հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ամասիա համայնք, Ամասիայի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճ Հեռ.`(0246) 2 25 92
Վեբ կայք` https://amasia.am
Էլ. փոստ` service.amasia@gmail.com
Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմ
|
| | |
|
|
|
Ամասիա համայնքում կանցկացվեն ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
23/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
27/04/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ամասիա համայնքի հարգելի բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ ապրիլի 26-ին համայնքում տեղի կունենան ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ:
Ժամը 12:00-ին Ամասիայի մարզամշակութային կենտրոնում նախատեսված է հանդիպում բանախոս,Շիրակի Տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Ամալյա Ադամյանի հետ:
Միջոցառումը կեզրափակվի մշակութային կատարումներով:
Միջոցառմանը հրավիրում ենք մասնակցել համայնքում բնակվող երիտասարդներին ու բոլոր ցանկացողներին:
Սիրով սպասում ենք ….
|
| | |
|
|
|
ՀՀ-ՈւՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ տվյալները
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ամասիա համայնքի հարգելի բնակիչներ: Ձեզ ենք ներկայացնում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈւՆՈւՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ 2025 թվականի մարտի 01-ից մինչև ապրիլի 8-ը ընկած ժամանակահատվածում ստացված հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգնա) սերմերի նմուշառման և փորձաքննության մասին ԳՀՀԿ հայտեր ներկայացրած իրավաբանական և/կամ ֆիզիկական անձանց տվյալները:
☘️☘️☘️Ստորև տեղադրված ձևաթղթերից ձեր ցանկությամբ կարող եք ընտրել համապատասխան ընկերությանը կամ անհատ ձեռներեցին,կապ հաստատել ու ձեռք բերել որակյալ սերմացու՝ ձեր գարնանացանի աշխատանքներն իրականացնելու համար:
https://www.facebook.com/profile.php?id=100057442996755
|
| | |
|
|
|
Բուսաբուծության աջակցության պետական ծրագրի մանրամասները
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
01/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստում հաստատվել է «Բուսաբուծության աջակցության ծրագիրը»։
Բուսաբուծության աջակցության ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Ըստ մարզերի խթանվում է գարնանացան հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։
Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝
. հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,
. հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ,
. բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ։
Ծրագրին մասնակցության նպատակով մինչև ցանքն անհրաժեշտ է դիմել համայնքի կամ բնակավայրի ղեկավարին։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ ՝ https://www.amasia.am/.../2BUSABUCUTYAN.CRAGIR_0331...
|
| | |
|
|
|
Արփի լճի ջրամբարի պատվարի վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում ջրի թողքերի մասին հայտարարություն
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
11/03/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
07/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք,որ Արփի լճի ջրամբարի պատվարի վերանորոգման աշխատանքների կատարման հետ կապված,ս.թ. 19-ից նախատեսվում է կատարել ջրի հորիզոնի իջեցման գործընթաց՝ իրականացնելով ջրի թողքեր հետևյալ ելքերով՝ 🔴🔴մարտի 19-ից-25-ը՝ 15 մ³/վրկ 🔴🔴մարտի 26-ից- ապրիլի 1-ը՝ 10 մ³/վրկ 🔴🔴 ապրիլի 1-ից- 13÷14 մ³/վրկ՝ մինչև ջրամբարում ջրի հորիզոնը 2020,20 մ նիշին հասնելը,որից հետո ջրամբարից թողնվող ելքը կհավասարեցվի ջրամբար մուտք գործող ջրահոսքի մեծությանը ու կպահպանվի մինչև մայիսի 5-6-ը: 📌📌 Զգուշացում՝…. Ամասիա համայնքի տարածքի սահմաններում,Ախուրյան գետից ջրառ իրականացնող բոլոր շահառուներին՝ պահպանել գետահունով և իրենց ջրառման հանգույցներով սպասվելիք ջրահոսքերի անվնաս ու ապահով անցումը: 📌📌 ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրառ ՓԲԸ
|
| | |
|
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ- ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սևակ Պապոյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
10/03/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
17/04/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2025 թվականի ապրիլի 08-ին ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ- վաճառք:
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 24-րդ փողոց 8/4 հողամաս հասցեում գտնվող 08-010-0049-0016 կադաստրային ծածկագրով, 1033.3 քմ. բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի՝ մեկնարկային գինը սահմանել՝ 146626 ՀՀ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 24-րդ փողոց 8/2 հողամաս, հասցեում գտնվող 08-010-0049-0004 կադաստրային ծածկագրով, 226.8 քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի՝ մեկնարկային գինը սահմանել՝ 32183 ՀՀ դրամ:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայր գյուղ Պաղակն 6-րդ փողոց 3/1 հողամաս , հասցեում գտնվող 08-028-0001-0024 կադաստրային ծածկագրով, 1323.3 քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի՝ մեկնարկային գինը սահմանել՝ 122280 ՀՀ դրամ:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայրի 7-րդ փողոց 23 հողամաս , հասցեում գտնվող 08-029-0014-0015 կադաստրային ծածկագրով, 1272.9 քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի՝ մեկնարկային գինը սահմանել՝ 117620 ՀՀ դրամ:
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայրի 7-րդ փողոց 23/3 հողամաս , հասցեում գտնվող 08-029-0014-0029 կադաստրային ծածկագրով, 1286.4 քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի՝ մեկնարկային գինը սահմանել՝ 118865 ՀՀ դրամ:
Նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%-ի չափով, իսկ մեկ քայլի մեկնարկային գինը սահմանել 5% տոկոսի չափով:
Հողամասի նկատմամբ սերվիտուտներ չկան. Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ և անձը հաստատող փաստաթուղթ, իրավաբանական անձանց դեպքում պետ.գրանցումը հաստատող փաստաթուղթ, աճուրդի մասնակցության վճարի անդորագիր.
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի օրվանից 3 օր առաջ ,մինչև ժամը՝ 18:00-ին Կրկնաաճուրդը կկայանա 15-ը ապրիլ 2025 թվականի ժամը 11:00-ին: Հասցե` Ամասիա փ 26, շենք19 հասցեում Հեռ..` +37402422310 Վեբ կայք` www.amasia.am Էլ. փոստ` service.amasia@gmail.com
|
| | |
|
|
|
Անհուսալի վարկեր ունեցող ՀՀ քաղաքացիների համար պետական աջակցության ծրագրին դիմելու մանրամասները.
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/03/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/12/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Անհուսալի վարկեր ունեցող ՀՀ քաղաքացիների համար պետական աջակցության ծրագրին դիմելու մանրամասները.... 📌📌 Ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։ 📌📌 Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։ 🔴🔴🔴 Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։
|
| | |
|
|
|
|
Ինչպե՞ս օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
04/03/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
03/11/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
✅✅✅Ինչպե՞ս օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից......
✅✅✅ Հարգելի քաղաքացիներ,
✅✅✅ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից:
🔸 Սոցիալական կրեդիտի համակարգից կարելի է օգտվել ֆինանսական գործարքներն անկանխիկ իրականացնելու դեպքում։ 🔸Սոցիալական կրեդիտի համակարգից օգտվում են եկամտային հարկ վճարողները, ովքեր լրացրել են իրենց հայտարարագիրը։ 🔸Պետության այս քաղաքականությունը ներդրում է՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը (ավելի առողջ քաղաքացի, կրթության կարևորում)։
🔸Հաշվետու տարվա ընթացքում քաղաքացին կարող է ետ ստանալ մինչև 100 հազար դրամ/ոչ ավել քան 100 հազար դրամ։ 🔸Հաջորդիվ հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը
https://www.facebook.com/photo/?fbid=1117187336872689&set=pcb.1117187823539307
|
| | |
|
|
|
Բյուրակն բնակավայրում ազդարարման,տարահանման և պատսպարման միջոցառման հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/03/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
04/03/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք , որ սույն թվականի մարտի 3-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրում իրականացվելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման միջոցառում, որի ժամանակ փորձարկվելու է Բյուրակն բնակավայրի Բյուրակնի միջնակարգ դպրոցի (հասցեն՝ 4-րդ փող.,1-ին նրբանցք, փակուղի 1, շենք 1) շենքի տանիքին տեղադրված էլեկտրական շչակը:
Ելնելով վերը նշվածից անհրաժեշտ է շչակի փորձարկման հետ կապված տեղեկատվությունը տեղադրել Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև ապահովել համայնքապետարանի համապատասխան աշխատակիցների մասնակցությունը միջոցառմանը:
|
| | |
|
|
|
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> հանրային լսում
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սևակ Պապոյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
28/02/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
10/03/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2025 թվականի մարտի 10-ին` ժամը 14-00-ին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա ՀՀ Շիրակի մարզի Գյուլիբուլաղի տուֆի հանքավայրի <<Խաս քար>> տեղամասի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային լսում-քննարկումներ/1-ին լսում/:Հրավիրում ենք Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի բնակիչներին մասնակցել հանրային լսում-քննարկմանը:
|
| | |
|
|
|
Հայտարարություն ավագանու նիստ կայանալու մասին
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալեքսան Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/02/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
26/02/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք,որ 2025 թվականի փետրվարի 25-ին,ժամը 15:00-ին,Ամասիայի համայնքապետարանի վարչապան շենքում կկայանա ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են 18 հարցեր:
|
| | |
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|